ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԵՄ առաքելության ներկայությունը էական դեր խաղաց սահմանին իրավիճակի կայունացման գործում․ Միրզոյան

ԵՄ առաքելության ներկայությունը էական դեր խաղաց սահմանին իրավիճակի կայունացման գործում․ Միրզոյան

ԵՄ առաքելության ներկայությունը էական դեր խաղաց Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի կայունացման գործում։ Այս մասին Կիպրոսի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ ասուլիսում ասաց Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։

Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանում կայունության ապահովման ուղղությամբ աշխատանքների շարունակականությունը, որի նպատակով սահմանին տեղակայվել է ԵՄ քաղաքացիական առաքելություն։

«Տեղակայումից ի վեր այն շոշափելի դեր է խաղացել ողջ պարագծով կայունության հաստատման գործում, և Հայաստանն արդեն ողջունել է առաքելության մանդատի ընդլայնումը»,- նշել է նախարարը։

  • Կիսվել: