շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ԵՄ անդամակցության օրինագիծը, հավանաբար, կընդգրկվի փետրվարի 11-14-ը կայանալիք լիագումար նիստերի օրակարգում․ Մովսես Հարությունյան

ԵՄ անդամակցության օրինագիծը, հավանաբար, կընդգրկվի փետրվարի 11-14-ը կայանալիք լիագումար նիստերի օրակարգում․ Մովսես Հարությունյան

«Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը, հավանաբար, կընդգրկվի փետրվարին կայանալիք Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգում։

Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։ «Գործընթացն ընթանում է ըստ ընթացակարգի։ Եվ հավանաբար այն կընդգրկվի հաջորդ քառօրյայի (փետրվարի 11-14-ը) լիագումար նիստերի օրակարգում»,- ասել է նա։

  • Կիսվել: