հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԵԽԽՎ զեկուցողը ողջունել է 15 հայ գերիների ազատ արձակումը և ականների քարտեզի հանձնումը Ադրբեջանին

ԵԽԽՎ զեկուցողը ողջունել է 15 հայ գերիների ազատ արձակումը և ականների քարտեզի հանձնումը Ադրբեջանին

ԵԽԽՎ-ի՝  Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հակամարտության մարդասիրական հետևանքների հաղթահարման հարցով զեկուցող Փոլ Գավանը ողջունել է 15 հայ գերիների ազատ արձակումը, ինչպես նաև Աղդամի՝ մոտ 100 000 ականների քարտեզի հանձնումը Ադրբեջանին։

«Չափազանց կարևոր է ձեռնարկել քայլեր՝  մեղմելու համար երկարատև հակամարտության մարդասիրական հետևանքները, որոնք առաջացել են անցած տարի վեց շաբաթ տեւած պատերազմի արդյունքում», - նշել է նա, ըստ Ա1+-ի փոխանցման։

Զեկուցողն ընդգծել է, որ չնայած դեռ գերության մեջ պահվող բազմաթիվ հայեր կան ու Աղդամից բացի այլ ականապատ շրջաններ, այսօր կարող են ողջունել կողմերին, որ «տարբեր միջազգային խաղացողների աջակցությամբ և օժանդակությամբ աշխատեցին միասին՝ գտնելու լուծում պատերազմի երկու կարևորագույն մարդասիրական հետևանքների լուծման հարցում»:
 
Փոլ Գավանը Հայաստանում էր  2021թ. մայիսին և նախատեսում է  ամռանը այցելել Ադրբեջան՝ հակամարտության մարդասիրական հետևանքների վերաբերյալ զեկույց պատրաստելու նպատակով։

  • Կիսվել: