ԵԽԽՎ նիստում Ջուլհակյանը խոսել է հայ ռազմագերիների և պահվող անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտության մասին (տեսանյութ)
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուհակյանը հայտնել է, որ երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պլենար նիստում Եվրոպայի խորհրդի տարածքում բռնի անհետացումների թեմայով բանաձևի քննարկման ժամանակ խոսել է հայ ռազմագերիների և պահվող անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտության, Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ որոշումները չկատարելու, և այդ հարցին Նախարարների կոմիտեի միջամտության անհրաժեշտության մասին։
՛՛Արձագանքելով ադրբեջանցի պատվիրակի մեղադրանքներին՝ նաև խոսել եմ Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և Մարաղայի ջարդերի մասին՛՛,-նշել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունել է «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը:
Ինչպես հայտնել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյան՝ բանաձևի տեքստում հայկական պատվիրակության առաջարկած բոլոր փոփոխություններն ընդունվեցին, ադրբեջանականական պատվիրակության բոլոր առաջարկածները՝ մերժվեցին:
Մանամասները՝ տեսանյութում.


