ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Եկեք տարբերակենք ռացիոնալ և էմոցիոնալ կողմերը. Փաշինյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Եկեք տարբերակենք ռացիոնալ և էմոցիոնալ կողմերը. Փաշինյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հայ ժողովրդի հանդեպ հնչեցրած սպառնալիքներին։

Նշենք, որ Ադրբեջանի ղեկավարը նշել էր, որ եթե Հայաստանը չընդունի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սպառնա դրան, իրենք կգնան երրորդ պատերազմի:

՛՛Վերջին մի տարում Ադրբեջանից հնչող հայտարարություններն ընկալելիս եկեք որոշ նրբություններ նկատենք, որ մեր իրականության մեջ չեն նկատվում։ Եկեք տարբերակենք հայտարարությունների ռացիոնալ և էմոցիոնալ կողմերը։ Վերջերս մի վերլուծաբան իմ ուշադրությունը գրավեց իր նկատառումներով, նա ասում էր, որ այսօր Ադրբեջանից հնչած արտահայտությունները հայելային են Հայաստանից 1994-ից հնչած արտահայտություններին՛՛,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ 1994-ից Հայաստանից և Արցախից հնչել են ՛՛Արցախի հարցը լուծված է՛՛, ՛՛Բաքուն հայկական քաղաք է՛՛ արտահայտությունները, և Ադրբեջանը այժմ էլ է նույնն անում:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունմաը՝ Փաշինյաանն ասաց, որ ՀՀ ԱԺ-ն դեռևս 1992-ին ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

 

 

  • Կիսվել: