ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Եկեք Սերժ Սարգսյանին հանգիստ թողնենք. Ռոբերտ Քոչարյան

Եկեք Սերժ Սարգսյանին հանգիստ թողնենք. Ռոբերտ Քոչարյան

Եկեք Սերժ Սարգսյանին հանգիստ թողնենք։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե իր և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության գործունեության արդյունքում է երկրում ձևավորվել այս միջավայրը, որում Նիկոլ Փաշինյանի նման գործիչը կարողանում է ընտրվել։

«Սխալ չեն գործում նրանք, ովքեր ընդհանրապես ոչինչ չեն անում։ Ես առնվազն 13 տարի իշխանության մեջ չեմ, մի քիչ դժվար է ինձ լիքը բաների մեջ մեղադրելը, եթե հեշտ լիներ, ապա այս ամեն ինչը՝ պարտությունը, 44 օրը և այլն, իմ վրա կբարդեին։ Պետական համակարգից, քաղծառայության համակարգից այս իշխանությունը քարը քարին չի թողել», - ասաց Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ընդունում է մեղավորությունը, որ պետական ինստիտուտներում առաջ են եկել մարդիկ, ովքեր հիմնականում ծառայեցին Նիկոլ Փաշինյանին։

Քոչարյանն ասաց, թե իր համար անսպասելի էր այս վիճակընել Հայաստանում. տես
 

«Ընդունում եմ, որ կրթության և մշակույթի ոլորտներում ինչ-որ բան այն չենք արել»։

  • Կիսվել: