չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Եկել եմ Հայաստան՝ վերականգնելու հին ընկերությունը․ Ֆրանսիայի Վիլյորբան քաղաքի նորընտիր քաղաքապետն այցելել է Հայաստան

Եկել եմ Հայաստան՝ վերականգնելու հին ընկերությունը․ Ֆրանսիայի Վիլյորբան քաղաքի նորընտիր քաղաքապետն այցելել է Հայաստան

Ֆրանսիայի Վիլյորբան քաղաքի նորընտիր քաղաքապետ Սեդրիկ Վան Սթիվենդաելը այցելել է Հայաստան՝ նպատակ ունենալով հնարավորինս նպաստել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։   

«Արմենպրես»-ի հետ զրույցում Վիլյորբանի քաղաքապետն ընդգծեց, որ նախորդ քաղաքապետը նույնպես ակտիվ է եղել, նախկինում եղել է պատգամավոր, որը Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում իր ներդրումն է ունեցել։

 

GEV_1870.JPG (757 KB)

 

«Նախ կասեմ, թե ինչու եմ ես այստեղ։ Ես Վիլյորբան քաղաքի նորընտիր քաղաքապետն եմ։ Առաջին անգամ եմ ընտրվել։ Եկել եմ Հայաստան՝ վերականգնելու հին ընկերությունը․․․»,- ասաց քաղաքապետն՝ ընդգծելով, որ Ֆրանսիայի բոլոր քաղաքապետները պետք է այցելեն Հայաստան։

Սեդրիկ Վան Սթիվենդաելը, խոսելով Հայաստան կատարած այցի նպատակների մասին, նշեց, որ Վիլյորբան քաղաքը և Աբովյան քաղաքը հանդիսանում են քույր քաղաքներ դեռևս 1992 թվականից։

«Եկել ենք հռչակագիր ստորագրելու՝ երկու քաղաքների միջև կապն ավելի խորացնելու համար։ Աբովյանի համայնքապետարանի թիմի հետ նախօրեին ստորագրել ենք այդ հռչակագիրը»,- ասաց նա։

Նա հստակեցրեց, որ որոշում է կայացրել այդ հռչակագիրը վերաստորագրել հենց այս օրերին, քանի որ հետևել է Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և հասկացել, որ Հայաստանն  ունի օժանդակության կարիք, և որքան շատ լինեն օժանդակողներն, այնքան հեշտ կլինի լուծել  ծագած խնդիրները։  

GEV_1838.JPG (556 KB)

«Ֆրանսիայում ՏԻՄ մարմինները շատ զգույշ են քաղաքականության մասին խոսելիս և որոշումներ կայացնելիս, որպեսզի չմիջամտեն այլ հարցերին և օժանդակեն Հայաստանին քաղաքային իշխանությունների մակարդակով»,- ասաց քաղաքապետը։

Սթիվենդաելը, խոսելով Հայաստան կատարած այցի մյուս պատճառների մասին, հիշեցրեց․ «Վիլյորբան քաղաքը նաև լավ կապերի մեջ է եղել Շուշի քաղաքի հետ, որի հետ ևս ունեինք ստորագրված հռչակագիր, և որը վերահաստատվել է 2020 թվականից հետո՝ մեկ ուրիշ խմբի այցելությամբ։ Մեր պատվիրակությունը 2021 թվականին եկել էր Լեռնային Ղարաբաղ և Ստեփանակերտում հանդիպել Շուշիի քաղաքապետին»,- ասաց նա՝ մեծ կարևորություն տալով իր այցի ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց հետ ունեցած հանդիպումներին։

Նա նաև նշեց, որ Վիլյորբան քաղաքը միշտ ակտիվ գործունեություն է ծավալել՝ ԼՂ-ի հարցը բարձրացնելու  առումով։

Շարունակությունը՝ այստեղ:

  • Կիսվել: