Էջմիածնում 17-ամյա վարորդը Nissan-ով տապալել է էլեկտրասյունը, գազախողովակն ու հայտնվել մայթին
Այսօր՝ հունվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 01:20-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ, 17-ամյա Հրաչ Վ.-ն իր վարած Nissan մակնիշի 10 DO 022 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցի 2/2 հասցեի առջև դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա էլեկտրասյանը, այնուհետև գազատար խողովակին և խանութի պատին ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր քաղաքացիների հետ օգնություն են ցուցաբերել վարոդին, ապա տեղափոխել հիվանդանոց:
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը ավտոմեքենան վարելու իրավունքի վկայական չի ունեցել: