շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Էջիածնի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Էջիածնի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Փետրվարի 3-ին, ժամը 20:34-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տան դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Գառնիկ Ա.-ի դին:

  • Կիսվել: