կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Էդմոն Մարուքյանը Բրյուսելում «Renew Europe» խմբակցության հրավերով մասնակցում է Արևելյան գործընկերության կլոր սեղանին

Էդմոն Մարուքյանը Բրյուսելում «Renew Europe» խմբակցության հրավերով մասնակցում է Արևելյան գործընկերության կլոր սեղանին

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Բրյուսելում «Renew Europe» խմբակցության հրավերով մասնակցում է Արևելյան գործընկերության կլոր սեղանին։ Այս առնչությանբ  ֆեյսբուքյան էջում Մարուքյանը  գրել է.

«Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի «Renew Europe» խմբակցության հրավերով մասնակցում եմ Արևելյան գործընկերության կլոր սեղանին: Հանդիպման ընթացքում քննարկվում են տարածաշրջանում անվտանգության, ժողովրդավարության և իրավունքի գերակայության մարտահրավերները, ինչպես նաև տնտեսական համագործակցության և ինտեգրացիոն հիմնահարցեր:

Քննարկումը կազմակերպվել է հատուկ ԵՄ Խորհրդի և ՆԱՏՕ-ի հունիսի 23-24-ի գագաթնաժողովներին ընդառաջ, որպեսզի Արևելյան գործընկերության երկրների ներկայացուցիչները ներկայացնեն իրենց երկրների հիմնախնդիրներն ու մարտահրավերները»:

  • Կիսվել: