հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
«Էդ տոնով մի շարունակե՛ք, վերջ տվեք սպառնալիքներին»․ Լևոն Քոչարյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

«Էդ տոնով մի շարունակե՛ք, վերջ տվեք սպառնալիքներին»․ Լևոն Քոչարյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ընտրության քննարկման ժամանակ Լևոն Քոչարյանը հորդորեց նիստը վարող Ռուբեն Ռուբինյանին վերջ տալ «դուրս շպրտելու» կամ «նստեցնելու» մասին հայտարարություններին։ «Պարոն Ռուբինյան, խնդրում եմ՝ վերևից այդ սպառնալիքները… վերջ տվեք, մի՛ շարունակեք այդ տոնով, թե չէ մեր կողմից էլ համապատասխան արձագանք կլինի»,- զգուշացրեց պատգամավորը։

Ռուբեն Ռուբինյանը կոշտ արձագանքեց՝ նշելով, որ ինքն է որոշում նիստի վարման կարգը և ցանկացած վիրավորանքի արձագանքելու են «շատ խիստ»։

Անդրադառնալով իշխանության առաջ քաշած «իրական Հայաստան» հայեցակարգին՝ Լևոն Քոչարյանն այն որակեց որպես ազգային ինքնության և անցյալի ջնջման փորձ․ «Փորձում են… «ֆորմատ» անել հիշողությունը, ամեն ինչը՝ անցյալը, ինքնությունը, և այսպես զրոյից սկսել կերտել մի նոր հասարակություն»։

Ըստ պատգամավորի՝ «իրական Հայաստանը» պետք է սկսվի քարտեզից, մինչդեռ գործող իշխանության օրոք հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքները միայն փոքրացել են։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: