ԵԱՏՄ միջկառավարական նիստի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են. Հայաստան են այցելում նախապատրաստական խմբեր
ԵԱՏՄ միջկառավարական նիստի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, և դրա շրջանակներում Հայաստան են այցելում նախապատրաստական խմբեր։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Նշենք, որ ԵԱՏՄ միջկառավարական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին Երևանում: Նիստի շրջանակներում սպասվում է ԵԱՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարների այցը Հայաստան:
Ըստ InfoPort.am-ի տվյալների` նախնական օրակարգից բացի նիստի ընթացքում անդրադարձ կկատարվի արցախյան հակամարտության գոտում վերջին սրացմանը: