հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Վիեննայում են՝ ընթացիկ իրադրությունը քննարկելու համար. Զախարովան՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Վիեննայում են՝ ընթացիկ իրադրությունը քննարկելու համար. Զախարովան՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով, և հիմա նրանք Վիեննայում են՝ ընթացիկ իրադրությունը քննարկելու համար: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

՛՛Եվս մեկ անգամ կարևորում ենք տարածաշրջան համանախագահների այցի շուտափույթ կազմակերպումը՛՛,- նշել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին՝ նա ասել է. ՛՛Ռուսաստանը պատասխանատվությամբ է վերաբերվում իր թե երկկողմ, թե բազմակողմ պարտավորություններին: Երկկողմ պարտավորությունների առումով համապատասխան խորհրդակցություններ են անցկացվում, իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա, մեր ունեցած տեղեկություններով, այնտեղ ուշադրությամբ հետևում են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՛՛:

 

  • Կիսվել: