կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և նախագահ Արայիկ Հարությունյանի միջև նախատեսված հանդիպումը չեղարկվել է՝ հայկական կողմի նախաձեռնությամբ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և նախագահ Արայիկ Հարությունյանի միջև նախատեսված հանդիպումը չեղարկվել է՝ հայկական կողմի նախաձեռնությամբ

Երևանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի միջև նախատեսված հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեց ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Պողոսյանը նշեց, որ պատճառը ոչ լիարժեք ձևաչափն է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում։ 

Դեկտեմբերի 13-ին հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում է։ Այցի նպատակը ԵԱՀԿ եռանախագահների հետ հանդիպումն է։

 

  • Կիսվել: