ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը շարունակում է գործել․ ՌԴ դեսպան
Մոսկվան ելնում է նրանից, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը շարունակում է գործել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա պարզաբանել է, որ կան այն հարցերը, որոնք մտնում են համանախագահների ձևաչափի օրակարգ։ «Ես կարծում եմ, որ այստեղ շատ բան կախված կլինի նաեւ կողմերի դիրքորոշումից», - հավելել է դեսպանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Պատասխանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան հնարավոր այցելության մասին հարցին՝ Կոպիրկինը պարզաբանել է. «Ես գիտեմ, որ նման գաղափարներ կան։ Դա օրակարգում է, բայց կոնկրետ տեղեկատվություն ես դեռ չունեմ»։