կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Ե՞րբ է ներողություն խնդրելու Դավիթ Խաժակյանը. Հակոբ Կարապետյան

Ե՞րբ է ներողություն խնդրելու Դավիթ Խաժակյանը. Հակոբ Կարապետյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, հարգարժան Դավիթ Խաժակյանը նոյեմբերի 30-ին հրապարակված այս տեսանյութում ասում է, որ եթե դատախազությունը իր տված հաղորդման հիման վրա ապօրինություն չգտնի, ինքը ներողություն կխնդրի: Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը «Ե՞րբ է ներողություն խնդրելու Դավիթ Խաժակյանը» վերտառությամբ գրառում է արել, որում, մասնավորապես, նշել է.

«Հայտնի է, որ ՀՔԾ-ն քննել է Խաժակյանի ներկայացրած հաղորդումը և քրեական գործի հարուցումը մերժել է: Իր հերթին դատախազությունը մերժել է ՀՔԾ քննիչի որոշումը բողոքարկելու վերաբերյալ Խաժակյանի դիմումը: Այսպիսով, դատախազությունը, Խաժակյանի բառերով ասած՝ ապացուցել է քաղաքապետի որոշման օրինականությունը:

Կարծում էինք, որ երեկվա ավագանու նիստը լավ առիթ էր՝ կատարելու իր խոստումը և ներողություն խնդրելու հանրության առաջ: Պարոն Խաժակյանը, սակայն, չօգտագործեց այն: Ավելին, սովորաբար միշտ ակտիվ ավագանու անդամը բացակայեց նիստի զգալի մասից: Սա կարևոր է շեշտել նաև այն իմաստով, որ պարոն Խաժակյանը իր մեկ այլ հանրային գրառման մեջ խոսք էր տվել փետրվարի 11-ի նիստի ընթացքում փաստեր ներկայացնել «Կամազների» փոխարեն քաղաքապետարանին «փո՛ղ, փող» նվիրելու մասին արված կեղծ պնդումների վերաբերյալ:

Հուսանք, պարոն Խաժակյանը մոտ ապագայում կանդրադառնա այս հարցին, և նրա խոստումները հիշեցնելու անհրաժեշտություն այլևս չենք ունենա»:

 
 
 

  • Կիսվել: