կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Է՞լ ինչ պետք է անի Ադրբեջանը, որ Արևմտյան երկրները որոշեն պատժամիջոցներ կիրառել. Հարց՝ Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերին

Է՞լ ինչ պետք է անի Ադրբեջանը, որ Արևմտյան երկրները որոշեն պատժամիջոցներ կիրառել. Հարց՝ Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերին

Այն փաստերը, որոնք Դուք ներկայացրեցիք, արդարացնել հնարավոր չէ. մեզ համար դժվար է այդ ամենը պատկերացնել, որովհետև ես մի երկրից եմ, որտեղ անհնար է պատկերացնել մարդու իրավունքների այդպիսի խախտում և որևէ էթնոսի բռնի տեղահանում, այդ պատճառով մենք տարակուսում ենք, թե ինչո՞ւ այս տարածաշրջանում հակամարտող կողմերը շահագրգիռ չեն հասնելու խաղաղության՝ ի շահ մարդկանց բարեկեցության: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, Հայաստանում Գերմանիայի դեսպանատանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե 2023 թվականին արցախցիների բռնի տեղահանումից, դրան նախորդող ամիսներին շրջափակումից և ադրբեջանցիների կողմից տեղահանվող արցախցիների նկատմամբ խոշտանգումներից բացի, այլևս ի՞նչ պետք է անի Ադրբեջանը, որպեսզի Արևմտյան երկրները որոշեն պատժամիջոցներ կիրառել:

«Կարծում եմ, որ խաղաղության գործընթացների այս փուլում, մենք պետք է հնարավորինս կարողանանք հանդես գալ որպես ազնիվ գործընկեր և աջակցող կողմ: Կարծում եմ՝  հենց Հայաստանի շահերից է բխում, որ մենք կարողանանք մեր այդ գործառույթով նպաստել խաղաղության հաստատման գործընթացի հանգուցալուծմանը»,-հավելեց Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերը:

  • Կիսվել: