ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ձևավորվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որը ծրագիրն իրականացնող կառույցն է. հիմնադրամն արդեն գրանցվել է․ նախարար

Ձևավորվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որը ծրագիրն իրականացնող կառույցն է. հիմնադրամն արդեն գրանցվել է․ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի խնդրանքով անդրադարձավ «Ակադեմիական քաղաքի» հետ կապված զարգացումներին:

«Ապրիլի վերջին մենք գերմանացի ճարտարապետների կողմից ունեցանք այցելություն Հայաստան, և այստեղ ճարտարապետները ունեցան հնարավորություն այցելել այն տարածքներ, որտեղ պլանավորում ենք իրականացնել «Ակադեմիական քաղաքի» կառուցումը: Արդեն ստացել ենք նրանց նախնական ուսումնասիրությունների վրա առաջարկը, թե ինչ ժամկետներում կարող ենք մշակել այսպես կոչված գլխավոր հատակագիծը կամ պլանը: Մենք գնում ենք փուլային ճանապարհով, և առաջին փուլում առավել առաջնահերթ ենք համարել արվեստների կլաստերի կառուցման աշխատանքները, և ներկայացվել է նաև ավելի կոնկրետ առաջարկ արվեստների կլաստերի մասով հետագա նախագծման աշխատանքների իրականացման համար:

Այս պահին բանակցում ենք, որպեսզի այդ առաջարկը մեզ համար շատ ավելի հասկանալի և դետալային լինի: Զուգահեռ ձևավորվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որը ծրագիրն իրականացնող կառույցն է. հիմնադրամն արդեն գրանցվել է: Այս երկու օրերին կձևավորվի նաև հոգաբարձուների խորհուրդը, որը ղեկավարելու է հիմնադրամը: Կադաստրի կոմիտեն ամփոփել է «Ակադեմիական քաղաքի» գույքի գույքագրման գործընթացը: Առաջիկայում կլինեն որոշումները՝ կոնկրետ գույքերը «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին ամրացնելու մասին: Ծրագիրն իր ընթացքով գնում է, և մենք հույս ունենք, որ բավականին արագ տեմպերով կանցնենք հետագա փուլերին»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: