երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ձեռնարկելով անհրաժեշտ գործողություններ՝ մենք հասանք մեր ուզածին ռուսական խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ գտնվող տարածքներում․ Ալիև

Ձեռնարկելով անհրաժեշտ գործողություններ՝ մենք հասանք մեր ուզածին ռուսական խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ գտնվող տարածքներում․ Ալիև

Ձեռնարկելով անհրաժեշտ գործողություններ՝ մենք հասանք մեր ուզածին ռուսական խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ Այս մասին այսօր Լաչինում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև պետք է ստորագրվի խաղաղության համաձայնագիր ՝ տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»։

Նշելով, որ ապրիլի 23-ին ադրբեջանա-հայկական սահմանին սահմանային անցակետի բացումից հետո տարածքային ամբողջականության հարցը վերջնականապես լուծվել է, Ալիևը նշել է.

«Մեր տարածքային ամբողջականությունն առանց այդ էլ վերականգնվել է ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում։ Սակայն սահմանային անցակետը վերջին կետն էր, որտեղից անվերահսկելի երթևեկություն էր իրականացվում Հայաստանից դեպի Ադրբեջանի ղարաբաղյան շրջան և հակառակ ուղղությամբ։ Շարժումը այսօր էլ կա, բայց այն գտնվում է լիակատար վերահսկողության տակ»։

Նրա խոսքով՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մոտ ապագայում, եթե «Երեւանը կրկին չփոխի իր դիրքորոշումը»։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: