հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Ձեր կարծիքով հաճույքի՞ համար եմ սելֆի արել քննիչի սենյակում. Փաշինյան

Ձեր կարծիքով հաճույքի՞ համար եմ սելֆի արել քննիչի սենյակում. Փաշինյան

Արձագանքում են, թե դա թատրոն է, մի հատ կարա՞ք բացատրեք, թե ինչն է թատրոն: Այսօր Կապանում իր ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց քննիչի սենյակից հրապարակած լուսանկարի և դրա արձագանքի մասին.

«Վկային կանչել են, նա մյուս քաղաքացիների նման գնացել է, նստել է քննիչի սենյակում, հարց են տվել, պատասխանել է, ստեղ թատրոնը որն ա՞»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է նախաքննության մարմնի գրասենյակ և քննիչի աշխատասենյակում հարցաքննվել:

«Ի դեպ երեկ էլ ինձ հրավիրել են ՀՔԾ և հարցաքննվել եմ։ Ամեն դեպքում ես դա հաճույքի համար չեմ արել, արել եմ նրա համար, որ մյուս՝ ավանդական մտածողությամբ պաշտոնյաները, ում հրավիրում են իրավապահ մարմիններ, իրենց արժանապատվությունից վեր չհամարեն դա, խնդիրներ չսարքեն, չասեն, որ քննիչները պետք է գնան:

Եթե ՀՀ վարչապետը գնում է, բոլորը պետք է գնան:

Երեկ էլ առանց սելֆիի գնացել եմ քննիչի սենյակում նստել եմ իրա դիմաց ու պատասխանել եմ իրա հարցերին։ Սա թատրոնի հարց չէ, արժեքի հարց է, թե ինչ եմ ուզում ցույց տալ: Ձեր կարծիքով քննիչը չէր կարո՞ղ գալ իմ սենյակում հարցաքննել՝ առանց սելֆիի: Այդ սելֆին հաճույքի համար չենք անում: Ձեր կարծիքով ֆեյսբուքյան էջում ինչ գրում եմ, հաճո՞ւյքի համար եմ անում»։

  • Կիսվել: