երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ձեր ցուցակի միջից անուններ ասե՞մ՝ հայերեն չեն կարողանում գրել»․ Գեղամ Մանուկյանի և Ալեն Սիմոնյանի միջև բանավեճ սկսվեց

«Ձեր ցուցակի միջից անուններ ասե՞մ՝ հայերեն չեն կարողանում գրել»․ Գեղամ Մանուկյանի և Ալեն Սիմոնյանի միջև բանավեճ սկսվեց

ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթից հետո արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Գեղամ Մանուկյանն իր ելույթը սկսեց հետևյալ ձևակերպմամբ․ «Ընթերցանության համար 3, իսկ տեքստի համար՝ երկուս»,- խոսքն ուղղելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից մեկի ելույթին։

«Իսկ պարոն Մանուկյանի վրա ես զարմանում եմ՝ Պարոն Մանուկյան, տարրական էթիկայի կանոններ գոյություն ունեն։ Ի՞նչ է նշանակում, ընթերցանությունը՝ երկուս, Դուք պե՞տք է որոշեք պարոն Մելքոնյանի ելույթի ժամանակ»։

Գեղամ Մանուկյանը տեղից արձագանքեց, որ Մելքոնյանին նկատի չի ունեցել, ինչին ԱԺ նախագահն արձագանքեց․ «Չգիտեմ՝ ում մասին ուզում եք ասած լինեք, ուզո՞ւմ եք ձեր ցուցակի միջից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարողանում գրել, գուշակեցի՞ք»։

Ապա Ալեն Սիմոնյանը սահմանազատման հետ կապված խնդիրների մասով նշեց, որ դեռևս 2009 թվականին իշխանությունը վարչատարածքային օրենքի մեջ փոփոխություն է կատարել և արեց մեջբերում օրենքից․ «ներկայացված նախագծով նախատեսվում է նախկինում Ադրբեջանի կազմում եղած Տիգրանաշեն գյուղը ընդգրկել Արարատի մարզի Պարույր համայնքի, Բարխուդարլու և Ասկիպարա գյուղը Ազատամուտ և Ոսկեպար համայնքների կազմում՝ միաժամանակ նշելով, որ նրանց սահմանները կճշտվեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո»։

  • Կիսվել: