շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Դուք մի խնդիր ունեիք լուծելու` անձեռնմխելիության մանդատ ունենալ ու չդատվել․ Անի Սամսոնյանը՝ Քոչարյանի հայտարարության մասին

Դուք մի խնդիր ունեիք լուծելու` անձեռնմխելիության մանդատ ունենալ ու չդատվել․ Անի Սամսոնյանը՝ Քոչարյանի հայտարարության մասին

Այնքան սուտ խոստումներ եք տվել ընտրություններից առաջ, որ ձեզ ձեռնտու էլ չէր իշխանություն ունենալ: Մարդկանց հավատացնում էիք, որ հեսա Փաշինյանն ու Ալիևը կողք կողքի ծնկելու են ձեր առաջ: Ծնկեցին` բա չէ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՛՛՛Լուսավոր Հայաստան՛՛ կուսակցության անդամ Անի Սամսոնյանը՝ խոսքն ուղղելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՛՛Հայաստան՛՛ դաշինքին: 

Սամսոնյանը, մասնավորապես, նշել է. ՛՛Այսօր «Հայաստան» դաշինքի հետընտրական ժողովում Ռոբերտ Քոչարյանն ասում է.

«Մենք վերականգնելու ենք հավատը խորհրդարանական ընդդիմության նկատմամբ, որովհետև վերջին տարիներին խորհրդարանական ընդդիմությունը բազմաթիվ գործարքների է գնացել իշխանության հետ և կորցրել վստահությունը»:

Ի գիտության համար պարզապես նշեմ, որ եթե իշխանության հետ գործարքի գնացած ընդդիմություն լինեինք, հիմա ձեր դաշինքի պես Աժ անցած երևի կլինեինք:

Հադրութ ու Շուշի գոռալով պատգամավորի մանդատ վաստակողներ, հիմա ո՞վ է գործարքի գնացել: Այնքան սուտ խոստումներ եք տվել ընտրություններից առաջ, որ ձեզ ձեռնտու էլ չէր իշխանություն ունենալ: Մարդկանց հավատացնում էիք, որ հեսա Փաշինյանն ու Ալիևը կողք կողքի ծնկելու են ձեր առաջ:

Ծնկեցին` բա չէ:Դուք մի խնդիր ունեիք լուծելու` անձեռնմխելիության մանդատ ունենալ ու չդատվել: Շնորհակալություն Նիկոլ Փաշինյանին` նվիրեց ձեզ այդ մանդատը՛՛:

Հիշեցնենք, որ այսօր կայացել է ՛՛Հայաստան՛՛ դաշինքի առաջին ընդհանուր ժողովը, որի ժամանակ Քոչարյանն ասել է. ՛՛Եթե ​​ հաղթանակ տաներ որեւէ այլ կուսակցություն, որը կապված չէ պատերազմում պարտության հետ, ապա կհամարեի, որ ճգնաժամը հաղթահարված է:

Սակայն նման արդյունքը նշանակում է, որ մենք չենք ստանա հարցերի պատասխաններ 5000 զոհերի մասին, այն մասին, թե ինչպես ենք կորցրել Հադրութն ու Շուշին: Հանրության մեջ լուրջ կասկածներ կմնան Ղարաբաղի դիմաց 5 միլիարդի գործարքի շուրջ՛՛:

 

  • Կիսվել: