Դուք իրոք նկատե՞լ եք հաշտության ձեռք, ես չեմ նկատել. Քոչարյանը՝ Փաշինյանի կոչի մասին (տեսանյութ)
«Դուք իրոք նկատել ե՞ք հաշտության ձեռք, ես չեմ նկատել։ Առաջինը՝ այս իշխանությունն այնքան է ստել, որ նրան հավատալ ուղղակի պետք չէ։ 44 օր ստած իշխանությունը բան է ասում, հետո թիմից ուրիշը բոլորովին այլ բան է ասում»,- «Հայաստան» դաշինքի մամուլի սրահում ասուլիսի ժամանակ ասաց դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հանրահավաքի ժամանակ հաշտության ձեռք մեկնելու մասին, ինչպե՞ս կարձագանքի։
«Եթե իրենք նման տրամադրություն ունեն, ուրեմն առնվազն մի 6 ամիս պետք է իրենց պահեն այդ ոճով, որ մի քիչ հավատ ներշնչեն, որ դա իրենց ոճն է։ Չեմ կարող հավատալ, մանավանդ որ հիմա հայտնի բժիշկ Արմեն Չարչյանին ուզում են տանել կալանքի՝ աբսուրդ մեղադրանքով։
5 հազար զոհի պատճառ դարձած անձինք ուզում են կալանավորել մարդու, որ հազարավոր կյանքեր է փրկել․ սա այս իշխանուրթյան դեմքն է։ Իրենք պետք է գործով ցույց տան։ Իրենց գործերը ունեն զրոյական արժեք ոչ միայն մեզ համար, վստահ եմ՝ նաև ձեզ համար»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 21-ին, ՔՊԿ-ի հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչախետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, դիմելով քաղաքական ուժերին և հոգևոր առաջնորդներին, երկխոսության կոչ արեց՝ ասելքվ. ՛՛Մենք պարզում ենք ձեզ համախմբման մեր ձեռքը՛՛: