երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Դուք չպետք է ձեզ մեղադրեք. Գևորգ Պապոյանը՝ վարչապետին

Դուք չպետք է ձեզ մեղադրեք. Գևորգ Պապոյանը՝ վարչապետին

Դուք ձեզ չեք մեղադրել նրանում, որ ուժ չեք գտել ձեր մեջ, որպեսզի նախ ձեզ համոզեք դրանում, այնուհետև ժողովրդին, որ ցավոտ այդ լուծումը այլընտրանք չունի: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

«Ես կարծում եմ, որ դուք չպետք է ձեզ մեղադրեք, որովհետև ես թերահավատորեն եմ մոտենում այն գաղափարին, որ ձեզ և մեր ժողովրդին կկարողանայիք համոզել հակառակում»,- ասաց նա և նշեց, որ պատերազմը սկսելուց հետո չի  տեսել մեկ քաղաքական գործչի, հասարակության ներկայացուցչի, որ պնդեր, որ այդ օրը պետք էր պատերազմը կանգնեցներ:

Գևորգ Պապոյանը տնտեսական ցուցանիշներ ներկայացրեց, որով ընդգծում էր տնտեսության առաջընթացը՝ թե աշախտավարձների, թե ավանդների աճի, թե տնտեսական աճի վերաբերյալ: Ինչ վերաբերում է գնաճին, ապա նա նկատեց, որ դա պայմանավորված է արտաքին գործոններով, և Հայաստանը, ուրիշ երկրների համեմատ, ավելի լավ վիճակում է այդ առումով:

  • Կիսվել: