կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Դրդապատճառների հետ կապված որևէ բան ասել չեմ կարող․ Մակունցն ԱԳ նախարարի հրաժարականի մասին

Դրդապատճառների հետ կապված որևէ բան ասել չեմ կարող․ Մակունցն ԱԳ նախարարի հրաժարականի մասին

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձավ արտաքին գործերի նախարարի պաշտոնից Արա Այվազյանի հրաժարականին։ Հարցին՝ արդյոք վարչապետի առաջարկը՝ սահմանին զորքերը հետ քաշելու և միջազգային դիտորդներ հրավիրելու մասին, կապ ունե՞ն Այվազյանի հրաժարականի հետ, Մակունցը պատասխանեց․

«Անվտանգության խորհրդի նիստից առաջ վարչապետը տեղեկացրել է հայտարարության բովանդակության մասին արտաքին գործերի նախարարին, որի հետ կապված նախարարի կողմից առնվազն առարկություն չի հնչել։ Մնացյալ դրդապատճառների հետ կապված որևէ բան ասել չեմ կարող, որովհետև չգիտեմ»։

  • Կիսվել: