հինգշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2026
Ռուսաստանը կշարունակի բենզին ներմուծել առնվազն մինչև 2026 թվականի վերջը

Ռուսաստանը կշարունակի բենզին ներմուծել առնվազն մինչև 2026 թվականի վերջը

Ռուսական ընկերությունները կշարունակեն արտասահմանից բենզին ներմուծել առնվազն մինչև ընթացիկ տարվա վերջը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ»-ի շրջանակներում։

«Մեզ անհրաժեշտ է և՛ ապահովել ներքին շուկան, և՛ մյուս կողմից, ավելացնել պաշարները, որոնք ամառվա ժամանակահատվածում նվազեցվել էին ներքին շուկան հագեցնելու համար։ Այժմ մենք պլանավորում ենք ներմուծել մինչև տարեվերջ», - Նովակի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Նա նշել է, որ արտասահմանյան բենզինի՝ ՌԴ մատակարարումների ծավալը մնում է կայուն։ Նովակը, սակայն, չի հայտնել դրանց ստույգ ծավալները՝ նշելով, որ դա մոտավորապես ներքին սպառման 10%-ն է։

Ռուսաստանը նավթամթերքի ներմուծումն սկսել է ամռան սկզբից։

 

  • Կիսվել: