«Դո՞գն ա տենց քեզ ասել». ավագանիում իրավիճակը լարվեց, վիճեցին Հայկ Գրիգորյանն ու Վահան Ավագյանը
Երևանի ավագանիում լարված իրավիճակ է։ Մինչ քվորում չլինելու պատճառով 30 րոպեանոց ընդմիջում է, վեճի բռնվեցին «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանն ու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը։
Վեճի առարկան տրանսպորտի թանկացման դեմ ընդդիմության նախաձեռնած ավագանու արտահերթ նիստին քվորում ապահովելու հարցն էր: Հայկ Գրիգորյանը մեղադրում էր, որ «Հանրային ձայնը» չէր եկել եւ քվորում չապահովվեց։
«Եկել էիր, որ 33 ձայնը ապահովեի՞ր»,- հարց ուղղեց Հայկ Գրիգորյանը:
Վահան Ավագյանն էլ արձագանքեց. «Արտակ Գալստյանը չկա, Փամբուխչյանը եկել էր»:
Դիտարկմանը, որ Փամբուխչյանը չէր գրանցվելու, քանի որ ՔՊ-ն հայտարարել էր, որ չեն մասնակցելու նիստին, Ավագյանը հակադարձեց. «Ի՞նչ գիտես, որ չէր գրանցվելու: Երբ մենք անվճար էինք ուզում դարձնել տրանսպորտը զոհվածների ընտանիքների համար, դու միակ մարդն էիր, որ չուզեցիր քվեարկել:
Իսկ «կարմիր գիծը» մենք չենք բերել, «Կարմիր գիծը» Դոգի ավագանին էր, որը քվորում տվեց:
Մի մարդ ունենք, որը գերի է։ Գայիք, օգնեիք։ Ըննեց եք անում, որ ՔՊ-ն միշտ էլ մեծամասնություն լինի»,-ասաց Ավագյանը։
Սա բարկացրեց Հայկ Գրիգորյանին. «Կամ Արտակին բերում ես, կամ հանում ես, տակից ցուցակից ուրիշ մարդ է գալիս, դառնում ենք 33 հոգի, նոր ստորագրությունները հավաքում ենք»,-ասաց նա, ինչին Վահան Ավագյանն արձագանքեց. «Դո՞գն ա տենց քեզ ասել»։