շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Դիմել ենք նախագահին, ստացել ենք հավաստիացում, որ ԳՇ պետի հարցը դրվելու է ՍԴ-ում. Սաղաթելյան

Դիմել ենք նախագահին, ստացել ենք հավաստիացում, որ ԳՇ պետի հարցը դրվելու է ՍԴ-ում. Սաղաթելյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր Բաղրամյան պողոտայում Հայրենիքի փրկության շարժման անդամները կրկին հանրահավաք էին կազմակերպել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Հանրահավաքի ընթացքում ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաէթելյանն ասաց. ՛՛Մենք շատ հստակ Հանրապետության նախագահին ներկայացրել ենք մեր պահանջը, ստացել ենք հավաստիացումներ, որ, այո, Գլխավոր շտաբի պետի ազատման պահանջով առարկություններով հարցը դրվելու է Սահմանադրական դատարան:

Մենք մինչև այս պահը վերջնական պատասխան չունենք ու ունենք ժամկետ՝ մինչև երկուշաբթի օրը:

Առաջակում եմ բոլորիդ անունից դիմել Հանրապետության նախագահին. պարո՛ն նախագահ, Դուք ունեք անհատական և ամբողջական պատասխանատվություն մեր երկրում ստեղծված իրավիճակի համար, Դուք պարտավոր եք մինչև երկուշաբթի օրը շատ հստակ դիմել ՍԴ՝ հակասահմանադրական ճանաչելու ԳՇ պետի պաշտոնանկությունը, հակառակ դեպքում Դուք անձամբ պատասպանատվություն ունեք երկրու ստեղծված իրավիճակի և հետագա ելքի համար՛՛: 

  • Կիսվել: