ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
«Դիմադրություն» շարժումը վաղը կմեկնի Գյումրի

«Դիմադրություն» շարժումը վաղը կմեկնի Գյումրի

«Դիմադրություն» շարժումը վաղը առավոտյան 9:30 Աշտարակի խճուղուց ավտոերթով կմեկնի Գյումրի, այնուհետեւ ժամը 13:00-ին հանրահավաք կանցկացնի Գյումրիում: Այս մասին այսօր հանրահավաք երթի ժամանակ Ֆրանսիայի հրապարակում հայտնեց ՛՛Դիմադրություն՛՛ շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

Նա հավելեց, որ ժամը 17:00-ին էլ Ֆրանսիայի հրապարակում արցախցիները մշակութային միջոցառում են կազմակերպելու, իսկ Երեւանում ընդդիմությունը վաղը հանրահավաք չի անցկացնի:

՛՛Մայիսի 9-ին` Շուշիի ազատագրության օրը, 17:00-ին, այս հրապարակում հրավիրում ենք հրապարակ՝ հանրահավաքի: Վաղը նաեւ կունենանք աշխատանքային օր, մեր աշխատանքները վերակազմակերպելու, ծրագրերը ամբողջացնելու համար՛՛,-տեղեկացրեց ԱԺ փոխխոսնակը:

  • Կիսվել: