շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Դեսպան Մկրտչյանը տեսահանդիպում է ունեցել Լատվիայի խորհրդարանում ՀՀ ԱԺ հետ հարաբերությունների բարեկամության խմբի ղեկավարի հետ

Դեսպան Մկրտչյանը տեսահանդիպում է ունեցել Լատվիայի խորհրդարանում ՀՀ ԱԺ հետ հարաբերությունների բարեկամության խմբի ղեկավարի հետ

Մարտի 9-ին դեսպան Տիգրան Մկրտչյանը տեսահանդիպում է ունեցել Լատվիայի խորհրդարանում Հայաստանի ԱԺ հետ հարաբերությունների խթանման խմբի (բարեկամության խմբի) ղեկավար Մարիա Գոլուբևայի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ և բազմակողմ համագործակցությանը, ՀՀ-ԵՄ ՀԸԳ համաձայնագրի ուժի մեջ մտնելուն։ Դեսպան Մկրտչյանը զրուցակցին է ներկայացրել հրադադարի հաստատումից հետո Լեռնային Ղարաբաղում և շուրջը տիրող իրավիճակը, ներքաղաքական զարգացումները։

  • Կիսվել: