չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ

Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ

Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի հետ։

Ինչպես տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը՝ կողմերը քննարկել են հայ-հունական բարեկամական հարաբերություններն էլ ավելի խորացնելուն ուղղված քայլերը։

Նշվում է, որ դեսպան Մկրտչյանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, Հայաստան-Ադրբեջան սահմանին եւ Արցախում տիրող իրավիճակը։

 

  • Կիսվել: