ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դեսպան Համբարձումյանն Ավիլիանայի քաղաքապետին շնորհակալություն է հայտնել մշտապես արդարության կողքին կանգնելու համար

Դեսպան Համբարձումյանն Ավիլիանայի քաղաքապետին շնորհակալություն է հայտնել մշտապես արդարության կողքին կանգնելու համար

Աշխատանքային այցով Պիեմոնտեում գտնվող դեսպան Ծովինար Համբարձումյանը մայիսի 15-ին հանդիպում ունեցավ Ավիլիանայի քաղաքապետ Անդրեա Արկինայի հետ։

ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետին մշտապես արդարության կողքին կանգնելու համար։ Նա նշեց Հայաստանի գոհունակությունը թե Ավիլյանայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, թե այդ կապակցությամբ քաղաքային այգում խաչքարի տեղադրման, և թե 44-օրյա պատերազմից հետո Արցախի ժողովրդին՝ բանաձևով համերաշխություն հայտնելու կապակցությամբ։

Քաղաքապետը գոհունակությամբ արձանագրեց Սևան և Ավիլիանա քաղաքների միջև տարիներ առաջ հաստատված քույր քաղաքների ճանաչումը։

Զրուցակիցները քաղաքների քույրացումը գործնական համագործակցության վերածելու կապակցությամբ ծրագրեր նախանշեցին։

  • Կիսվել: