ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դեսպան Ենգիբարյանն ու ԳԴՀ Բունդեսթագի ներկայացուցիչը քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Դեսպան Ենգիբարյանն ու ԳԴՀ Բունդեսթագի ներկայացուցիչը քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Գերմանիայում  ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի հետ, հայտնում են ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-գերմանական երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերին, ինչպես նաև Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին:

  • Կիսվել: