ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Դեպի Հայաստան իրանահայերի արտառոց հոսք չկա. Զարեհ Սինանյան

Դեպի Հայաստան իրանահայերի արտառոց հոսք չկա. Զարեհ Սինանյան

Իրանում պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ դեպի Հայաստան իրանահայերի արտառոց հոսք չկա:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Նա նշեց, որ թվային կոնկրետ տվյալ չունեն, թե քանի իրանահայ է այս օրերին եկել Հայաստան:

«Բայց իրանահայերի՝ դեպի Հայաստան որևէ արտառոց հոսք, որը տարբերվում է նախորդ ժամանակահատվածներից, չունենք: Որպես այդպիսին, իրանահայերի շարժ դեպի Հայաստան չկա»,-ասաց Սինանյանը:  

Նա վստահեցրեց՝ անընդհատ փորձում են կապի մեջ լինել Իրանի հայ համայնքի հետ, երբեմն ստացվում է կապ հաստատել:

«Մարդիկ փորձում են վտանգավոր վայրերից հեռու մնալ, տներում են, հույս ունեն, որ շուտով այս ամենը կվերջանա»,-նշեց Սինանյանը:

Նրա խոսքով՝ չհաստատված տեղեկություններ կան իրանահայերի շրջանում 2 թեթև վիրավորի մասին:

«Խոսք կար թեթև վիրավորում ստացած 2 իրանահայերի մասին, սակայն շատ դժվար է այդ ամենը հաստատելը»,-նշեց Սինանյանը:

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հայտարարել են Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին՝ պահանջելով Իրանից դադարեցնել միջուկային և հրթիռաշինական ծրագրերը։ Իրանն իր հերթին հարվածներ է հասցնում Իսրայելին ու Պարսից երկրներում ամերիկյան ռազմաբազաներին և տարբեր ենթակառուցվածքների։ 

 

 

  • Կիսվել: