ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կեղտոտ գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին.Մարուքյան

Կեղտոտ գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին.Մարուքյան

Հաջորդ Ազգային ժողովում մի մանդատ ունենալու համար պայքարի ելած փսևդոդեմոկրատներն իրար հերթ չտալով՝ Տավուշի մարզի ժողովրդի անկեղծ բողոքն ու մտահոգությունը վերագրում են օտար միջամտությանը: Այդ խոսույթը և վարքն ուղղակի խայտառակություն է և դատապարտելի: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը:

Նա նաեւ նշել է. «Ուշադիր հետևում եմ, թե ինչպես է կեղտոտ գործակալների մի խումբ օրը երեք անգամ եթերից եթեր վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող, չհամաձայնող մարդկանց ու հոգևորականներին:

Հիշե՛ք, դեմոկրատիայի անունից խոսացող փոքրիկ դիկտատորներ, համաձայն չլինելու իրավունքը հիմնարար իրավունք է և ամեն չհամաձայնողին պիտակավորողը ժողովրդավարության անունից խոսացող մանր ժուլիկ է, շարքային օպորտունիստ: Հանգիստ մնացեք ու հիշեք, որ ձեզ դեմքով ճանաչում ենք»:

  • Կիսվել: