Դավիթ Գալստյանն ազատ արձակվեց
Զենք-զինամթերքի առեւտրով զբաղվող Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ) ազատ արձակվեց։
Դատարանը բավարարել է պաշտպանների միջնորդությունը խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ: Այդ մասդին InfoPort.am-ի հետ զրույցում նշեց Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը:
Նա, սակայն, դժվարացավ նշել, թե կոնկրետ ինչ հիմքով է վերանայվել խափանման միջոցը, քանի որ դատարանի վճիռը ամբողջությամբ հրապարակված չէ: Փաստաբանը նաև նշեց, որ գործը կարճված չէ և այն կշարունակվի:
Նշենք, որ Գլաստյանը մեղադրվում է ՊՆ-ին պայմանագրային չափանիշներին չբավարարող, հին զինամթերք մատակարարելու մեջ, ինչի արդյունքում, ըստ գործի, պետությանը հասցրվել է 1 մլն դոլարից ավել վնաս:
Սակայն ինչպես ավելի վաղ InfoPort.am-ի հետ զրույցում նշել էր փաստաբան Հարությունյանը, ՊՆ որևէ բողոք նշված զինամթերքի առնչությամբ չի ներկայացրել, և հայտնի չէ, թե ինչն է հիմք հանդիսացել գործ հարուցելու համար: