Դատարանը երկրորդ անգամ մերժեց Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդությունը
Դատարանը երկրորդ անգամ մերժեց մեղադրող կողմի միջնորդությունը. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց չընտրվեց: Այս մասին այսօր արտահերթ դատական նիստից հետո ասաց Սարգսյանի փաստաբանը:
Նշենք, որ հանրային մեղադրողներն այսօր արդեն երկրորդ դատավորին էին նույնաբովանդակ միջնորդություն ներկայացրել, սակայն, ինչպես դատավոր Գիվի Հովհաննիսյանը, այնպես էլ Արամ Գրիգորյանը, չբավարարեցին այն։


