շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Դատական համակարգը նախկին իշխանությունների վերջին բաստիոնն է․ Ալեն Սիմոնյան

Դատական համակարգը նախկին իշխանությունների վերջին բաստիոնն է․ Ալեն Սիմոնյան

Այսօր ժամը 16:00-ին լինելու է ԱԺ խորհրդի նիստ, որտեղ հաստատվելու է արտահերթ նիստի օարկարգը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։

Ըստ նրա  քննարկվելիք  նախագծում բովանդակային որևէ փոփոխություն չի եղել. «Տեխնիկական շտկումներ են եղել»,- ասաց նա։

Սիմոնյանը նաև շեշտեց, որ չի կարծում, թե պատգամավորները պետք է քննարկվելիք նախագծի շուրջ խոսեն Վենետիկի հանձնաժողովի հետ։  «ՀՀ իշխանությունները հաշվետու են ՀՀ ժողովրդի առջև: Եթե իշխանությունները նպատակահարմար գտնեն խորհրդակցական կարծիք հարցնել, դա կարվի»,- հավելեց նա։

ԱԺ փոխխոսնակի խոսքով դատական համակարգը նախկին իշխանությունների վերջին բաստիոնն է, որի հարցերը լուծվելու են արդեն այս տարի:

  • Կիսվել: