կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Դարպաս գյուղի մոտակայքում մեքենան կախվել է ձորակը. օգնել են փրկարարները

Դարպաս գյուղի մոտակայքում մեքենան կախվել է ձորակը. օգնել են փրկարարները

Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:52-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դարպաս գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել հարակից ձորը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։

  • Կիսվել: