Դա համարում եմ ամբողջ հայության խայտառակությունը, որ շարունակում են այս իշխանությունները. Սամվել Կարապետյանը՝ Վեհափառի և եպիսկոպոսների քրգործի մասին
Վաղը Վեհափառ Հայրապետը և 6 սրբազան դատարանի առջև են կանգնելու: Հիշենք, որ Ձեր դեմ քրեական գործը «եկեղեցին մեր ձևով պաշտպանելու» հայտարությունից հետո եղավ: Նախ Վեհափառ Հայրապետի քրեական գործի վերաբերյալ Ձեր գնահատականը և այդ ձևով պաշտպանելն ինչպե՞ս է դրսևորվելու:
Այս մասին լրագրողը հարցրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին, որին ի պատասխան նա ասել է՝ ես դա համարում եմ ամբողջ հայության խայտառակությունը, որ շարունակում են այս իշխանությունները:
«Ինձ թվում էր՝ ուշքի կգան, բայց դեռ շարունակում են: Կտեսնենք»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Վաղարշապատ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15, թիվ 1 դատական նիստերի դահլիճ) տեղի կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննելու է դատավոր Հակոբ Մանուկյանը»,-գրել է նա:



