հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Չկա գեթ մի համայնք, որտեղ խորհրդարանական ընդդիմությունը հաղթել է ՔՊ-ին․ Իշխանական պատգամավոր

Չկա գեթ մի համայնք, որտեղ խորհրդարանական ընդդիմությունը հաղթել է ՔՊ-ին․ Իշխանական պատգամավոր

ՔՊ-ն առաջատար է 25 համայնքներում, ՀՅԴ-ն միայն անցողիկ շեմն է կարողացել հաղթահարել այն էլ ընդամենը 9 համայնքներում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը․

<<Մի քանի համայնքներում, որտեղ մենք անհաջողություն ենք գրանցել հաղթել են «անուն ազգանուն» ֆորմատով դաշինքներ։ Չկա գեթ մի համայնք, որտեղ խորհրդարանական ընդդիմությունը հաղթել է ՔՊ-ին։ Միանշանակ կարելի է ասել, որ ՏԻՄ ընտրությունների այս եռամսյա շրջանը հաջող էր ՔՊ-ի համար, այն նաև նպաստեց գործուն տարածքային թիմերի ձևավորմանն ու ամրապնդմանը։ Իսկ հազիվ 9 համայնքում անցողիկ շեմը միայն հաղթահարել կարողացաց ուժերի տարատեսակ ելույթները յուրատեսակ «դարման» են գործող կրկես չունեցող մայրաքաղաքի համար>>։

 

  • Կիսվել: