չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Չի կարող  տավուշեցի պատգամավորը Երեւանում հայտարարի՝ էս 4 գյուղը ադրբեջանական է ու գա Իջեւանի ռեստորաններում խորոված անի, եթե հանդուրժեք, հանձնելու են․ Իշխան Սաղաթելյան

Չի կարող  տավուշեցի պատգամավորը Երեւանում հայտարարի՝ էս 4 գյուղը ադրբեջանական է ու գա Իջեւանի ռեստորաններում խորոված անի, եթե հանդուրժեք, հանձնելու են․ Իշխան Սաղաթելյան

Երեք մակարդակներում պետք է կազմակերպենք դիմադրություն եւ հակազդեցություն: Այս մասին Ոսկեպարում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով ընդդիմության եւ հասարակության անելիքների մասին:

«Մի մակարդակը Տավուշն է: Շատ կարեւոր է, որ Տավուշի բոլոր շրջաններում այդ հակազդեցություն ու դիմադրությունը ցույց տան: Չի կարող  տավուշեցի պատգամավորը Երեւանում հայտարարի՝ էս 4 գյուղը ադրբեջանական է ու գա Իջեւանի ռեստորաններում խորոված անի: Եթե դուք հանդուրժեք, հանձնելու են:

Երկրորդ մակարդակը, ամբողջ Հայաստանի տարածքում պետք է այդ հակազդեցությունը լինի: Տավուշում ապրողը պետք է տեսնի, որ դա միայն իր խնդիրը չի:

Հաջորդ շաբաթ ԱԺ-ում հրավիրել ենք հրատապ նիստ, որտեղ հայտարարության նխագծով ենք հանդես գալու, էն մյուս շաբաթ լսումներ ենք կազմակերպելու:

Երրորդ հարթությունը համահայկական աշխատանքն է: Սրան պետք է արձագանքի նաեւ Սփյուռքն ամբողջությամբ՝ ցույց տալով, որ մերժում է միակողմանի զիջումները: Այս ուղղությամբ եւս աշխատանք տարվում է»,-ասաց նա:

  • Կիսվել: