Չի կարելի բացառել էսկալացիայի սցենարը․ Փաշինյան
Էսկալացիայի սցենարը չի կարելի բացառել, բայց մոբիլիզացված ուժերը պետք է վերադառնան իրենց բազաները, և Հայաստանը պատրաստ է դրան։ Այս մասին Politico-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Եթե մենք ուզում ենք ունենալ ամուր, հավերժական պետականություն, նախ պետք է շատ լուրջ քայլեր ձեռնարկենք և շատ լուրջ ջանքեր գործադրենք մեր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու համար»։
ՀՀ վարչապետը նաև հավելել է, որ դեռ երկար ճանապարհ կա անցնելու, մինչ արևմտյան երկրները կկարողանան դիտվել որպես Հայաստանին ամբողջական աջակցություն առաջարկող երկրներ: