հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Չհավատաք, որ մեկը գա, ձեզ ասի, որ այս հարցը լուծելու է. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ մեկնել ցանկացող ցուցարարների հետ հանդիպմանը

Չհավատաք, որ մեկը գա, ձեզ ասի, որ այս հարցը լուծելու է. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ մեկնել ցանկացող ցուցարարների հետ հանդիպմանը

Չհավատաք, որ մեկը գա, ձեզ ասի, որ այս հարցը լուծելու է: Այս մասին ՌԴ մեկնել ցանկացող ցուցարարների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 31-ին Վրաստանում համապետական ընտրություններ են, և մինչև այդ իրավիճակը չանցնի, սահմանը չեն բացելու: 

«Հիմա ձեզ չեմ խաբելու և ասելու, որ Վրաստանը թույլ կտա իր տարածքով մեկնել Ռուսաստան։ Ռուսաստանն էլ ասում է՝ «իմ մոտ խնդիր է, համաճարակ է, եթե նույնիսկ Հայաստանից մարդ ընդունեմ, մյուսներին ի՞նչ եմ ասելու»: Չեմ ուզում ձեզ խաբել: Մենք հիմա բանակցում ենք, փորձում ենք չվերթները վերականգնել», - ասաց Ալեն Սիմոնյանը:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Հայաստանը չի կարող Ռուսաստանին պարտադրել, որ ռուսաստանաբնակ հայերին թույլ տա մուտք գործել իր տարածք:

«Հայաստանը, Ղազախստանը և մյուս երկրները Ռուսաստանին ստիպելու լծակներ չունեն: Մեզ ժամանակ տվեք, մեր նպատակը գոնե Ռուսաստանի հետ չվերթները բացելն է՝ ոչ միայն ձեր, այլև բոլորի համար: Թե չէ եկել, ինձնից Ռուսաստանի լծակ եք ուզում, ինձնից կախված չէ», - ասաց ԱԺ փոխնախագահը: 

  • Կիսվել: