կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Չգիտեմ՝ Թուրքիան և Ադրբեջանը ինչու են մտահոգված, բրյուսելյան հանդիպումը տնտեսական բնույթի է. Ծովինար Վարդանյան

Չգիտեմ՝ Թուրքիան և Ադրբեջանը ինչու են մտահոգված, բրյուսելյան հանդիպումը տնտեսական բնույթի է. Ծովինար Վարդանյան

Բրյուսելում Փաշինյան-Բլինքեն-Լայեն հանդիպումը եւ դրանից ակնկալիքները պետք է լինեն համաչափ. Այն ի սկզբանե նախատեսված է եղել տնտեսական համագործակցության խորացման եւ ՀՀ տնտեսության զարգացման այլ հեռանկարներ սպասարկելու օրակարգով, հետեւաբար, ակնկալիքներն էլ պետք է ձեւավորվեն ըստ դրա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը:

Անդրադառնալով Մոսկվայից, Բաքվից եւ ԱՆկարայից հնչող մեղադրանքներին, որ այս հանդիպումը կարող է սրել իրավիճակը, եւ որ այն, իբր, ուղղված է Ռուսաստանի կամ Ադրբեջանի դեմ, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Հայաստանը երբեք որեւէ երկրի դեմ որեւէ օրակարգ չի սպասարկում, Հայաստանը սպասարկում է իր սեփական շահերը:

Թե ինչու են մտահոգվել կոնկրետ Թուրքիան կամ Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, ճիշտ կլինի իրենց իրենց: Այո, նաեւ ԱՄՆ-ից է եղել հայտարարություն, որ դա տնտեսական դիվերսիֆիկացիային եւ տնտեսականհամագործակցությանն ուղղված հանդիպում է, եւ կարծում եմ, որ բոլոր կողմերը պետք է կարողանան ճիշտ գնահատել այդ հանդիպումը, դրա հնարավորություններն ու արդյունքները»:

Նրա խոսքով, տնտեսական դիվերսիֆիկացիան ենթադրում է նաեւ նոր շուկաներ մուտք գործելու հնարավորություն. «Հայաստանը քայլ առ քայլ եւ իր ապրանքների որակի, եւ ստանդարտների վրա պետք է աշխատանքներ տանի, որը մեզ թույլ կտա մուտք գործել ոչ միայն եվրոպական, նաեւ այլ շուկաներ»:

  • Կիսվել: