շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Չեմ ցանկանում խառնվել համայնքային որևէ խնդրի. Սինանյանը՝ Լիոնում

Չեմ ցանկանում խառնվել համայնքային որևէ խնդրի. Սինանյանը՝ Լիոնում

«Չեմ ցանկանում խառնվել համայնքային որևէ խնդրի։ Վստահ եմ՝ համայնքն ունի իր ներքին խոհեմությունն ու իմաստությունը՝ լուծելու ներհամայնքային ցանկացած խնդիր»,- Լիոնի համայնքային կազմակերպությունների և անհատների հետ հանդիպման ընթացքում նշեց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Հանդիպմանը ներկա էին նաև Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը և Դեսինի փոխքաղաքապետ Դենի Ջորկաեֆը։

Գլխավոր հանձնակատարը ներկայացրեց գրասենյակի բոլոր ծրագրերը և ուղղությունները, իչնպես նաև պատասխանեց ներկաների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին հայրենադարձությանը, հայաստանյան կյանքին սփյուռքի ներգրավվածությանը, սփյուռքի տարբեր համայնքների տարակարծություններին, Հայաստանի և Արցախ անվտանգային հարցերին։

 

  • Կիսվել: