ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Չէի կարող ենթադրել, որ իրականում հեղափոխությունը ոչ միայն մարտահրավեր էր, այլև՝ աշխարհաքաղաքական թակարդ․ Փաշինյան

Չէի կարող ենթադրել, որ իրականում հեղափոխությունը ոչ միայն մարտահրավեր էր, այլև՝ աշխարհաքաղաքական թակարդ․ Փաշինյան

Մի անգամ ինձ հարցեցին՝ ո՞վ է քաղաքական գործչի Ձեր իդեալը, ես երկու մարդու անուն եմ տվել, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, վստահաբար ես ասել եմ Նելսոն Մանդելա և Վացլավ Հավել: Այս մասին CNN primanews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում (ներկայացվել է պաշտոնական թարգմանությամբ) ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, որ «Երկու տարի անց Դուք բախվեցիք 90-ականների սկզբից ի վեր հայ ժողովրդի ամենամեծ մարտահրավերին։ Սպասու՞մ էիք, որ նման մարտահրավերի կհանդիպեք»։

«Եվ իրոք այն հեղափոխությունը, որը մենք իրականացրել ենք, այդ օրինակները և Չեխոսլովակիայի օրինակը, իհարկե, միշտ իմ մտքում և իմ աչքի առաջ եղել են: Կարո՞ղ էի արդյոք ենթադրել, այո՛, կարող էի ենթադրել, բայց մյուս կողմից, ըստ էության, չէի կարող ենթադրել, որ իրականում ոչ միայն մարտահրավեր էր, այլև ըստ էության, այս դեպքում աշխարհաքաղաքական թակարդ, և, ըստ էության, փակուղի»,- ասել է Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը նաև ասել է․ «Իհարկե, ես այդ մասին շատ եմ մտածում և, բնականաբար, ինքս ինձ հարցեր եմ տալիս, և պետք է ուղիղ ասեմ, որ մինչև հիմա այնպես չէ, որ բոլոր հարցերի պատասխաններն ինքս ինձ համար գտել եմ: Ենթադրել, իհարկե, միշտ էլ կարելի է ենթադրել, բայց, իհարկե, մարդն իր էությամբ լավատես է լինում և լավատես է, չնայած այդպիսի ասացվածք էլ կա՝ երկու տարբերակ կա, որ լավատեսը վատ տեղեկացված հոռետեսն է: Բնականաբար, վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ինչքան ավելի շատ տեղեկացա, այնքան ավելի լավատեսությունը պակասեց»:

  • Կիսվել: