ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ցավներդ տանեմ, ախր երկիրը ֆեյսբուքով չեն կառավարում, ինձ հանգիստ թողեք, ես դրա համար չեմ այստեղ եկել․ Մարության

Ցավներդ տանեմ, ախր երկիրը ֆեյսբուքով չեն կառավարում, ինձ հանգիստ թողեք, ես դրա համար չեմ այստեղ եկել․ Մարության

Ասում են, թե ես շեղվել եմ հեղափոխական արժեքներից, հիմա տեսնենք, թե ով է իրականում շեղվել։ Այս մասին, այսօր Երեւանի ավագանու նիստում իր ելությում նշեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«2018 թվականի արտահերթ ընտրություններից հետո սկսեցինք աշխատել եւ մի օր իմացանք, որ կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրացրել են իրենց աշխատավարձերը: Օրինակ նախարարները 1,5 միլիոն դրամ են ստանում՝ մաքուր գումար, փոխնախարարները՝ մեկ միլիոն։ Գաղտնի որոշմամբ, հեղափոխական նախարարները։

Ես չեմ խոսում պետական համակարգի, այսպես կոչված տեխնոկրատ անդամների մասին, որոնք անկախ ամեն ինչից պրոֆեսիոնալներ են ու պետք է գնահատվեն  աշխատանքի համար։ Ես խոսում եմ գաղափարական հեղափոխականների մասին, հեղափոխությանը մասնակցած ու հեղափոխության շնորհիվ պաշտոն ստացածների մասին:

Ես կարծում էի, թե հեղափոխականի գերնպատակը պետք է լինի բարելավել ուրիշների կյանքը, սակայն իրականության մեջ նրանք եկան ու անմիջապես սկսեցին բարելավել իրենց կյանքը։ Այն դեպքում, երբ երկրում բնակչության աղքատության ցուցանիշը շարունակում էր տատանվել 30 տոկոսի սահմաններում։

Կասեք՝ ինչու չէիր շուտ խոսում դրա մասին: Ես բազմիցս այդ հարցը բարձրացրել եմ ՔՊ-ում, թիմի ներսում, տարբեր մակարդակներում, ոչ մի արձագանք չի եղել։ Կարծես թե այդպես էլ պետք է լիներ»,-ընդգծեց քաղաքապետը:

Նա տեղեկացրեց, որ իր քաղաքապետ եղած ժամանակ բազմաթիվ զանգեր է ստացել ամենաբարձր պաշտոնյաներից, որոնք ասում էին՝ քաղաքապետարանի այսինչ աշխատակիցը ինչ-որ վատ քոմենթ է գրել կամ վատ ստատուսի տակ ստատուս է գրել, իրենք պետք է հեռանան աշխատանքից. «Ես պատասխանել եմ, որ հարգելիներս, հեղափոխությունը նաև դրա համար ենք արել, որ հին ժամանակների նման քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդում էին: Ասում էի՝ ցավներդ տանեմ, ախր երկիրը ֆեյսբուքով չեն կառավարում, ինձ հանգիստ թողեք, ես դրա համար չեմ այստեղ եկել, գործով եմ զբաղված։ Մերժել եմ նման առաջարկները։ Բայց դրանք ծաղիկներն էին: Հետո սկսեցին տարատեսակ մարդիկ զանգել եւ իրենց մերձավորների համար արտոնություններ խնդրել: Բոլոր դեպքերում ստացել են նույն պատասխանը՝ քանի ես այստեղ եմ, ամեն ինչ արվելու է օրենքի շրջանակներում, բոլորը հավասար են օրենքի առաջ: Սա շատ տհաճ ազդակ էին ինձ համար»,-ասաց Մարությանը:

  • Կիսվել: