ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ցանկություն չունեմ պետական պաշտոն զբաղեցնելու, որովհետև Հայաստանում կրթության հետ կապված խնդիր ունենք. Սուքիասյանը՝ քաղաքապետ դառնալու մասին

Ցանկություն չունեմ պետական պաշտոն զբաղեցնելու, որովհետև Հայաստանում կրթության հետ կապված խնդիր ունենք. Սուքիասյանը՝ քաղաքապետ դառնալու մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հաստատեց՝ ժամանակին իրեն առաջարկել են լինել Երևանի քաղաքապետ։

«Այդպիսի զրույցներ ժամանակին եղել են, ես ասել եմ, որ դեռ վաղ է դրա մասին խոսել, ինչո՞ւ, որովհետև ասել եմ՝ մարդիկ կան, որ աշխատում են»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Հարցին՝ եթե հիմա առաջարկ լինի՝ կընդունի՞, Սուքիասյանը պատասխանեց․

«Հարցը մի քիչ ճիշտ չեք ուղղում. ընտրությունները լինելու է 2023 թվականին, ես նման ցանկություն չունեմ, որ պետական պաշտոն զբաղեցնեմ, ինչո՞ւ, որովհետև մենք Հայաստանում կրթության հետ կապված խնդիր ունենք»։

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանում 30 տարվա ընթացքում այն մարդիկ, ովքեր քրտնաջան աշխատել են, դատապարտվել են։

  • Կիսվել: