երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Սամանթա Փաուերի հանդիպումը

Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Սամանթա Փաուերի հանդիպումը

Բրյուսելում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերի հետ։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետ Փշինյանի ֆեյսբուքյան էջից։

«Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպում ունեցա ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ», - գրել է նա:

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ հանդիպմանը ներկա են նաեւ Հայաստանի անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը,  Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելության ղեկավար Ջոն Ալելոն, ԱՄՆ ՄԶԳ ազգային անվտանգության տնօրեն Քոլին Թոմաս Յենսենը։

Քննարկման առանցքային հարցերն են լինելու Հայաստանում ՄԶԳ-ի ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր՝ մասնավորապես ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելուն, Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը միտված ծրագրերի իրագործմանը վերաբերող թեմաները։

  • Կիսվել: